Wednesday 8 January 2020

Ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր

Երեք տարեկան էի, դրսից ծաղիկներ քաղած եկա ու նվիրեցի մամային ու ասեցի, որ ես նենց եմ անելու մեր տան բոլոր ծաղկամանների մեջ միշտ ծաղիկներ լինեն մամայի համար: Մինչև հիմա իմ պարտքն եմ համարում ամեն անգամ ծաղիկ տեսնելուց քաղել, պոկել, վերցնել ու նվիրել մամային: 


Էսօր գնացել էի զբոսնելու, մեկ էլ տեսնեմ մոտակա շենքերից մեկի բակում ծաղիկներ են դրված՝ շրջապատված մոմերով: Վայ նենց ուրախացա, հավաքեցի մոմերով հանդերձ ու Նու պագաձիի նման հպարտ դեմքով ծեծեցի տան դուռը՝ որ մաման էլ գլազոկից նայի ու միլիոն ալիխ ռոզի տակ նվիրեմ մամային: 

                                   

Դե մաման շփոթված դեմքով վերցրեց ծաղիկները, ես էլ պատմեցի ոնց, ինչ, որտեղ, ու սկսեց ծիծաղել՝ ասեց հուսով եմ, որ մեզ կներեն փչացրած անակնկալի համար: Ես այդքան էլ չհասկացա՝ ինչ անակնկալ էր, ումն էր, ոնց էր, բայց ես ուրախ եմ էսօրվա իմ գտածոյով:

Sunday 23 September 2018

Աշնանային տոնավաճառ

Մենք դպրոցում ամեն տարի նշում ենք բերքի տոնը աշնանը, ու 1 և 2 դասարանցիները իրենց ծնողների հետ կազմակերպում են այն: Դե որպես պատվավոր 2 դասարանցիներ մեր դասարանը ակտիվ մասնակցություն ունեցավ: Մենք դասարանում պատրաստեցինք մուրաբա փակեցինք, որ հանենք վաճառքի: Ինչ հավես բաներ էին բոլորը պատրաստել, ինչ համով բաներ կային...








 Տոնավաճաի օրն էլ մաման մյուս մամաների հետ ակտիվ մասնակցում էր



















  ես էլ իմ փոքրիիկ ներդրումն  էի ունենում տոնավաճառում՝ ի օգուտ դպրոցի: Գնեցի մամայի համար թևնոց, Լիլին գրքեր, ինձ էլ՝ ծլվծացով ծիտիկ, որով բոլորի գլուխը տանում եմ առավոտից իրիկուն


 














Ես արդեն 8 տարեկան եմ)

Էլի մեծացա, այ մարդ էս բլոգովս ինչքան արագ եմ մեծանում է)
Մի տարի անցավ, մի շատ հետաքրքիր, ինչ-որ չափով դժվար, բայց արկածներով լի մի տարի: Մեծացա, փոխադրվեցի երկրորդ դասարան, ու որոշեցի հանգստանալ, ու, քանի որ Հայաստանում բոլորին կարոտել էի, պապայի ու Լիլիի հետ գնացինք տատիկին հյուր:

 








  Վա՜յ ես ոնց էի կարոտել բոլորին, բոլորին, բայց ամենաշատը Կոկիին, որ տեսա նենց ճզմեցի, նե՜նց ճզմեցի խեղճ երեխուն, որ հենց ինձ տեսնում  էր փախնում էր:

  Գնացի, բոլորին տեսա, կարոտս առա: Շատ հետաքրքիր էր անցնում, ամեն օր մի տեղ գնում էի, մեկին հյուր է գնում, մյուսին հանդիպում էի: Մի օր Գագուլենց մնացի, ահագին խաղացինք ախպորս հետ, հետո գնացինք ման գալու




Մի օր Սևան, մի օր գազանանոց, այգի, Սվետ տատիկենց,





բայց ամենաշատը հավանեցի ու տպավորվել է տատիկենց բակը, նոր ընկերներ գտա ու  ամեն օր անհամբեր սպասում էի՝ թե երբա լույսը բացվելու, որ գնամ հետները խաղալու: Դա իհարկե անհետևանք չմնաց. մեկ ամիս Էրեբունի-Մասիվում ապրելը իրանց գործն արեցին, եկել էի հետ Մոկսվա՝ մի քիչ Էրեբունի-Մասիվ սրտումս.

-պեդալով ձի
-նստեմ վրեն քշի


արա չի, արքա ա, դեմս էլ Լիլի անունով ծառա ա


Լիքը խաղում էինք, լիքը հոգնում ու օրվա վերջ անջատվում


Եկանք Մոսկվա գնացինք Անապա հանգստանալու: Էնտեղ մի ամբողջ օրերով ջրից դուրս չէի գալիս: Առավոտյան նախաճաշ ու մինչև երեկո ջրի մեջ, էնքան էի սևացել, որ Էն մարմի մասը, որը միշտ փակ  ա մնում լողալուց , ոնց որ իմը չլիներ նենց սպիտակ էր մնացել:

 















 Շատ հավես էր, բայց պետք էր հետ գալ, հետ գալ ու պատրաստվել դպրոցին:
Ո՜նց էի կարոտել, ո՜նց էի սպասում ընկերներիս տեսնելուն:
Առավոտյան  արթնացա ու վազեցի դպրոց. ու մի գրկախառնություններ







Սկսվեց դպրոցական առօրյան, ու ինձ համար սեպտեմբերի 1ը ամեն տարի նշանակում ա, որ 10 օրից իմ ծնունդ ա, ուռա՜
Էս տարի անպայման ցանկացա ընկերներիս հետ անցկացնել, ու իմ ամենամոտ ընկերներին հրավիրեցի ծնունդիս մեր տուն: մսի 11ին դպրոցում նշեցինք, մաման եկավ, նստեց մեզ հետ, Մարգարիտա Բորիսովնայի կողքը ու սկսեցին բոլորը իմ մասին խոսել , պատմել ՝ն ինչ մաման կարողա իմ մասին չիմանա, պատմեցին, որ ես ու Սիմյոնը շատ մոտ ընկերներ ենք, պատմեցին որ ես հենց ջղայնանում եմ բոլորին ասում եմ բուռունդուկներ, պատմեցին որ ամեն անգամ անտառ գնալուց մի տարօրինակ բան գտնում եմ՝ մի օր սատկած ձուկ, մի օր ճիճու ու տենց շարունակ
Ստացա լիքը հետաքրքիր նվերներ, երեկոյան էլ մեր բարեկամները եկան, ինձ էլի նվերներ բերեցինք ու լիքը լավ տրամադրություն













 Ու եկավ սպասված շաբաթը, երբ պետք է դասընկերներս գային մեր տուն՝ ծնունդս շարունակելու ու եկան, մի պահ մաման չէր հասկանում ինչ ա կատարվում, ու ոնց կարան 8 երեխա միաժամանակ խոսան ու գոռան, նենց չհասկացավ որ որոշեցիք  երեևի պապան մի քիչ տանի մեզ դուրս մինչև մաման ամեն ինչ պատրաստի ու թարմացին





Իջանք մենք տղաներով սկսեցինք ֆուտբոլ խաղալ իսկ աղջիկները մեզ էին նայում ու ինձ բալետ անում, օ ինչ լավ էի ես զգում ինձ այդ պահին, անպատմելի է)




Էլի հավես նվերներ ստացա, ու էս տարի շատ հավես ու նվերաշատ ծնունդ ստացվեց. մինչ հաջորդ ծնունդ: Մնաց 366 օր...